Հայերեն   English   Русский  

​Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ փսորիազը տարածվել է իր դեմքին


  
դիտումներ: 1384

Ռեալիթի աստղ Քիմ Քարդաշյանը, որը միլիոնավոր դոլարներ է աշխատում միայն իր արտաքինի շնորհիվ, կես տարի առաջ զարմացրեց իր երկրպագուներին՝ հայտարարելով, որ տառապում է փսորիազ հիվանդությամբ և շատ ժամանակ է ծախսում կարմիր հետքերը հագուստի կամ դիմահարդարման տակ թաքցնելու համար:

Քիմ Քարդաշյան

Իսկ երեկ գեղեցկուհի Քիմը թվիթերյան իր էջում գրել է,որ փսորիազը տարածվել է նաև իր դեմքին:

«Ինչու՞ է փսորիազը հիմա էլ տարածվել դեմքիս»,-գրել է Քիմը:

Երկրպագուները միանգամից ենթադրեցին, որ հիվանդության սրացումը կապված է Փարիզյան կողոպուտից հետո առաջացած նյարդային ապրումների հետ:

Քիմ Քարդաշյանը ավելի քան մի ամիս տանից դուրս չէր գալիս, երկու ամիս հայտնվում սոցիալական ցանցերում՝ այն դեպքում, երբ ինստագրամը նրա համար վաստակելու հիմնական գործիքներից է:

Ընդամենը 3 օր առաջ Քիմը երկար ընդմիջումից հետո հրապարակեց իր առաջին լուսանկարը որդու հետ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: