Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում ձերբակալվել է հերթական ընդդիմադիր ակտիվիստ


  
դիտումներ: 581

Ադրբեջանի Գյոյչայի շրջանում 20 օրով ձերբակալվել է ընդդիմադիր “Ժողովրդական ճակատ” կուսակցության երիտասարդական կոմիտեի անդամ Մուհամեդ Միրզալին:

Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” լրատվական կայքը, երիտասարդը Բաքու-Ղազախ մայրուղու երկայնքով քայլելիս է եղել, երբ իրեն է մոտեցել ոստիկանության աշխատակիցը և հարցրել, թե ինչու է քայլում փողոցով: Դրանից հետո նրան տարել ոստիակնության բաժանմունք և արձանագրություն կազմել, համաձայն որի՝ երիտասարդը փողոցում հայհոյել է և չի հնազանդվել ոստիկանությանը: Շրջանային դատարանը նրան դատապարտել է 20 օրվա ազատազրկման:

Ըստ “Ժողովրդական ճակատ” կուսակցության՝ Միրզալիին ձերբակալել են իր սոցիալ-քաղաքական գործունեության համար: Երտասարդի մայրը տեղեկացրել է, որ վերջին 3 օրվա ընթացքում նրան հետևել են անհայտ անձիք:

Մուհամեդ Միրզալիին նույնիսկ զգուշացրել են, որ որևէ ակտիվ գործունեություն չցուցաբերի:

Հատկանշական է, որ ավելի վաղ 25 օրվա ազատազրկման է դատապարտվել կուսակցության մեկ այլ ակտիվիստ և “Ազադլըխ” թերթի աշխատակից Հալիդ Գարաևը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: