Օբամայի հրաժեշտի նվերն Իրանին. 130 տոննա ուրան
Ամերիկյան ԶԼՄ-ները պարզել են, որ նախագահ Բարաք Օբաման իր նախագահության ավարտին վերջին նվերն է մատուցել Իրանին: Նա համաձայնել է մինչև իր մանդատի վերջ տրամադրել Թեհրանին 130 տոննա ուրան ձեռք բերելու թույլտվություն, որը կարող է օգտագործվել որպես վառելիք միջուկային ռեակտորի կամ ատոմային ռումբի համար:
Ինչպես հայտնում է Daily Wire-ը, ԱՄՆ դիվանագետները հայտարարել են, որ Ռուսաստանից բնական ուրանի մեծ պաշար կառաքվի Իրան: Այս պայմանավորվածությունը հաստատվել է Օբամայի վարչակազմի և այլ կառավարությունների կողմից, որոնք ձգտում են Թեհրանին հավատարիմ պահել միջուկային համաձայնագրին:
Երկու բարձրաստիճան դիվանագետները, որոնք գերադասել են անանուն մնալ, հայտարարել են, որ առաքումը հավանության է արժանացրել ԱՄՆ-ի և հինգ այլ գերտերությունների կողմից, որոնք բանակցել են Իրանի հետ միջուկային համաձայնագրի վերաբերյալ:
Նրանք հավելել են, որ առաքումը պետք է հավանության արժանանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, այնուամենայնիվ. «Դա ձևական բնույթ կկրի, հաշվի առնելով, որ այդ հինգ ուժերը Անվտանգության խորհրդի մշտական անդամներն են»: