Հայերեն   English   Русский  

​Պետդեպարտամենտը հրաժարվել է Սիրիայում ՌԴ -ի գործողությունները ռազմական հանցագործություն անվանել


  
դիտումներ: 504

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պատրաստ չէ հաստատել, որ Ռուսաստանը պատասխանատվություն է կրում Սիրիայում ռազմական հանցագործությունների համար: Գրում է Russian.rt.com-ը:

«Որքանով տեղյակ եմ, մենք նման եզրակացոթւյուններ չենք արել», - հայտարարել է Թոները:

Սակայն դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն դատապարտում է Ռուսաստանի գործողությունները Սիրիայում` մասնավորապես Հալեպում:

Նախօրեին ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում առաջադրված ExxonMobil խոշոր նավթային ընկերության ղեկավար Ռեքս Թիլերսոնը հրաժարվել էր Սիրիայում Ռուսաստանի գործողությունները ռազմական հանացագործություն անվանել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: