Օբաման Թրամփին երդմանակալության արարողությունից առաջ թեյի է հրավիրել
դիտումներ: 769
Այդ մասին Սպիտակ տանը կայացած ավանդական բրիֆինգի շրջանակներում հայտարարել է Ջոշ Էռնեստը:
«Ուրբաթ օրն առավոտյան (հունվարի 20-ին) նախագահ Օբաման և առաջին տիկինը նորընտիր նախագահ Թրամփին և նրա կնոջը` Մելանիային, Սպիտակ տուն թեյի են հրավիրել », - ասել է Էռնեստը:
Իսկ այդ արարողությունից հետո Օբաման կնոջ հետ Էնդրյուսի ավիաբազա կայցելի: