Արքայազն Հարին Մեգան Մարքլին ծանոթացրել է Քեյթ Միդլթոնի և զարմուհու հետ. Լուսանկարներ
դիտումներ: 1368
Հաղորդվել է նաև, որ Մեգան Մարքլը շփվել է նաև արքայազն Հարիի կյանքում ևս մեկ այլ ոչ պակաս մեծ նշանակություն ունեցող անձի հետ` նրա զարմուհի Շառլոտայի:
«Քեյթն իսկապես սպասում էր Մեգանի հետ հանդիպմանը, և նա գիտի, թե դա որքան կարևոր է Հարիի համար», - հայտնել է աղբյուրը և հավելել, որ Միդլթոնի կարծիքը չափազանց կարևոր է Հարիի համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ արքայազն Ուիլյամը մեկնաբանել է եղբոր և Մեգան Մարքլի սիրավեպը և խնդրել լրատվամիջոցներին հարգել նրանց անձնական կյանքի իրավունքը: