Հայերեն   English   Русский  

Արամ Ա կաթողիկոսի այցը Սիրիա դիվանագիտական սխալ էր. պատմաբան


  
դիտումներ: 7929

Հալեպի նվաճումը դեռևս չի նշանակում պատերազմի ավարտ: Շատ բան կախված է առաջիկա բանակցություններից:

Այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց պատմաբան Գևորգ Յազըճյանը:

Նա նկատեց, որ Թուրքիայի պահանջով հաջողվել է բանակցություններից դուրս թողել կողմերից մեկին՝ քրդերին՝ հաշվի չառնելով այն փաստը, որ սիրիական հակամարտությունում անհնար է արհամարհել քրդական գործոնը: Նրանք ցանկացած պահի կարող են փլուղել փխրուն զինադադարը:

Անդրադառնալով հայկական համայնքին, Յազըճյանը նշեց, որ հալեպահայերի թաղամասերը գրեթե խուսափեցին ծանր հրթիռակոծություններից. »Սակայն պատերազմը շարունակվում է: Տնտեսական առումով ահավոր վիճակ է: Շատ տեղերում հայկական կառույցները վնասվել և քանդվել են: Դրանք վերակառուցման կարիք ունեն: Հայերին պատկանող գործարաննները, խանութները և արհեստանոցները, որոնք հայկական թաղամասերից հեռու են գտնվում վաղուց արդեն կողոպտված են, գույքը տարվել է Թուրքիա»:

Պարոն Յազըճյանը գտնում է, որ սրա վերաբերյալ համահայկական մտահոգություն պետք է լինի: Սակայն, ըստ նրա, ամենից առաջ պետք է պատասխանել մի շարք հարցերի. Արդյո՞ք պետք է պահպանել Սիրիայի հայկական գաղութը, արժե՞ միլիոնավոր դրամներ ծախսել, երբ դեռ հստակ չէ պատերազմի ելքը:

Ինչ վերաբերում է Արամ Ա կաթողիկոսի այցին Սիրիա, պատմաբանը նշեց, որ այդ հարցում շտապողականություն է ցուցաբերվել: Այդ այցը վրդովմունք է առաջացրել սուննի արաբների շրջանում, հատկապես Լիբանանում.նրանք մտածում են, որ հայերը Բաշար Ասադի աջակիցներն են. «Պետք է պահպանել դրական չեզոքությունը, ինչպես եղավ լիբանանյան քաղաքացիական պատերազմի ընթացքում: Կարելի էր համբերել, տեսնել, թե իրադարձությունները ուր են տանելու: Մանավանդ որ պատերազմը դեռ ավարտված չէ: Այս շտապողականությունն իզուր էր, դիվանագիտական մեծ սխալ, ինչը շատ տարօրինակ է Արամ Ա-ի դեպքում, որովհետև նա լավ դիվանագետ է»,-ասաց նա:

Գևորգ Յազըճյանը հավելեց, որ այցը զայրույթ է առաջացրել նաև հայերի շրջանում, որովհետև Դամասկոսի թեմի առաջնորդը նույնիսկ տեղյակ չի եղել Արամ Ա-ի այցի մասին և միայն ԶԼՄ-ներից է իմացել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: