Հայերեն   English   Русский  

Ես հավատում եմ ամերիկացի ժողովրդին. Օբամա


  
դիտումներ: 395

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման իր վերջին մամուլի ասուլիսի շրջանակներում հայտարարել է, որ հավատում է իր երկրին և ամերիկացիներին, ինչպես նաև ներկաներին հաջողություն ցանկացել: Գրում է Russian.rt.com-ը:

«Ես հավատում եմ մեր երկրին: Հավատում եմ ամերիկացի ժողովրդին: Հավատում եմ, որ մարդիկ ավելի շատ լավն են, քան վատը», - հայտարարել է ԱՄՆ-ի գործող նախագահը:

Օբամայի խոսքով` աշխարհում նաև աղետալի իրադարձություններ են տեղի ունենում, սակայն չնայած այդ հանագմանքին` կարելի է այն ավելի լավը դարձնել:

Իսկ բեմից հեռանալուց առաջ նախագահը բոլոր ներկաներին հաջողություն է ցանկացել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: