Հայերեն   English   Русский  

​Իվանկա Թրամփը Սպիտակ տանը հոր աջ ձեռքը կդառնա


  
դիտումներ: 765

Քաղաքական գործչի դուստրը կիրականացնի նախագահի գլխավոր օգնականի պարտականությունները

Լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունից հետո, որ Իվանկա Թրամփը լքում է Trump Organization կորպորացիայի փոխնախագահի պաշտոնը, այժմ արդեն նոր տեղեկություններ են հայտնվել նրա նոր նշանակման մասին: Գրում է Elle.ru.-ն:

Թրամփի դուստրը կզբաղեցնի նրա գլխավոր խորհրդականի տեղը և Սպիտակ տանը նախագահի աջ ձեռքը կդառնա: Իսկ այդ ժամանակահատվածում Թրամփի ընտանեկան բիզնեսը կղեկավարեն նրա երկու ավագ որդիները` Դոնալդ կրտսերը և Էրիկը:

Աղբյուրների հավաստմամբ` նորընտիր նախագահը միշտ առանձնահատուկ ուշադրության է արժանացնում դստեր խորհուրդները: Եվ հենց նրանց ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները չեն զարմացել, որ Իվանկան Սպիտակ տուն է տեղափոխվելու:

«Իվանկան միակ մարդն է, որին հաջողվում է ինչ-որ կերպ հավասարակշռել Դոնալդին: Հաճախ նա համոզում է հորը սկզբից մտածել իր որոշումներ մասին, նախքան անհապաղ գործելը, իսկ այնուհետև նրանք քննարկում են հետագա գործողությունների բոլոր հնարավոր տարբերակները», - պատմել է աղբյուրը:

Հիշեցննեք, որ Թրամփի փեսան ևս կզբաղեցնի նախագահի ավագ խորհրդականի պաշտոնը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: