Հայերեն   English   Русский  

15.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են


  
դիտումներ: 621

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ի ժամը 15.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 26-35- րդ կմ-երը: Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Մ-11 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում, Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածում, Մ-16 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Ջուջևան հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Մ-2 ավտոճանապարհի Եղեգնաձոր-Արենի հատվածում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Թալին և Կոտայքի մարզի Աբովյան, Եղվարդ քաղաքներում առկա է մառախուղ: Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում տեղում է թույլ ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ սահմանափակումներով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: