Հայերեն   English   Русский  

Դոնալդ Թրամփը կնոջ ուղեկցությամբ Սպիտակ տուն է ժամանել. Տեսանյութ


  
դիտումներ: 1016

Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ ուղեկցությամբ ժամանել է Սպիտակ տուն, որտեղ ոչ պաշտոնական հանդիպում կանցկացնի հեռացող նախագահ Բարաք Օբամայի հետ: Գրում է rian.com.ua.-ն:

Հանդիպումը կանցկացվի Սպիտակ տան երկնագույն սենյակում փակ թեյախմության ֆորմատով, որին մասնակցություն կցուցաբերեն նաև նրանց կանայք` Միշելը և Մելանիան:

Համպատասխան հաղորդագրություն տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Թեյախմության արարողությունը Միացյալ Նահանգներում գործող նախագահից նորընտիր նախագահին իշխանության փոխանցման ընթացքում ավանդական է համարվում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: