Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին ապօրինի կալանքի տակ են պահում. փաստաբան


  
դիտումներ: 1247

Ադրբեջանում ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության կալանավորված ակտիվիստ Ֆուադ Ահմեդլիի փաստաբան Ասաբալի Մուսթաֆաևը հայտարարել, որ իր պաշտպանյալի կալանքի ժամկետի երկարաձգումն անհիմն է, քանի որ նրա նկատմամբ որևէ հետաքննություն չի տարվում:

Փաստաբանն ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությանը հայտնել է, որ ինքն իր պաշտպանյալի հետ հանդիպել է Քյուրդահանի քննչական մեկուսարանում: Ակտիվիստը կրկին առողջական խնդիրներ է ունեցել: Փաստաբանն այս գործով Մարդու իրավունքների եվրոպական դարան բողոք է ներկայացրել:

Ֆուադ Ահմեդլին ձերբակալվել է 2016 թվականի օգոստոսին Պետական անվտանգության ծառայության աշխատակիցներին կողմից` մեղադրվելով բջջային կապի բաժանորդների անձնական տվյալները տարածելու և լիազորությունների չարաշահման մեջ: Ավելի ուշ նրան մեղադրել են նաև իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլի կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ:

Անցած շաբաթ Ֆուադ Ահմեդլիիի կալանքի ժամկետը երկարաձգվել է մինչև մարտի 12-ը:

Հուլիսի 15-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել: Հիմնական բախումները եղել են Անկարայում և Ստամբուլում: Մահացել է մոտ 240 քաղաքացի, ավելի քան 2 հազարը վիրավորվել են: Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ-ում բնակվող իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրել են հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ և պահանջել Միացյալ Նահանգներից արտահանձնել նրան:

Ստամբուլի դատարանը Ֆեթուլլահ Գյուլնեին ձերբակալելու որոշում է կայացրել: Գյուլենը դատապարտել է ապստամբությունն ու հայտարարել իր անմեղության մասին: Ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո պետական ապարատում և մասնավոր սեկտորում սկսվել են զանգվածային զտումներ Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: