Հայերեն   English   Русский  

​Վարչապետ ընտրված Գլեդիս Բերեջիկլյանը սովորականի պես ավտոբուսով է աշխատանքի գնացել


  
դիտումներ: 10900

Հայուհի Գլեդիս Բերեջիկլյանն այսօր ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի վարչապետ, սակայն նրա համար վարչապետ ընտրվելը դեռ չի նշանակում շքեղ ավտոմեքենաներով երթևեկություն:

Գլեդիս Բերեջիկլյան

Նա այսօր առավոտյան սովորականի պես 205 համարի ուղևորներից էր: Ժամը 07:10-ին նա շտապում էր աշխատանքի որպես վարչապետ, սակայն 46-ամյա հայուհուն ոչ՛ թիկնապահներն էին ուղեկցում, ոչ՛ էլ մամուլի քարտուղարները:

Ուղևորները շնորհավորել են նրան և հաջողություն մաղթել, շատերն էլ արդեն ճանաչում էին նրան:

Ավտոբուսով աշխատանքի գնալու Բերեջիկլյանի սովորության մասին բոլորը գիտեն:Տիկին Բերեջիկլյանի ավտոբուսով երթեւեկելու սովորությունը հայտնի էր, երբ նա դեռ տրանսպորտի նախարարն էր:

Ընկերներն ասում են, որ դա Բերեջիկլյանի համար դա մարդկանց հետ կապ պահելու ձևական փորձ չէ, երկարամյա աշխատանքային գործունեության ընթացքում նա բազմիցս ապացուցել է դա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: