Հետաքրքիր փաստեր կնոջ մարմնի մասին
- Կնոջ սիրտն իրականում ավելի արագ է զարկում, քան տղամարդունը:
- Կանայք ավելի հաճախ են թարթում աչքերը, քան տղամարդիկ:
- Կանանց օրգանիզմն ավելի դանդաղ է այրում ճարպերը. օրական շուրջ 50 կկալ:
- Կանայք ավելի ամուր իմունիտետ ունեն:
- Կանանց մազերի տրամագիծը 2 անգամ բարակ է:
- Կնոջ ուղեղում կոշտուկավոր մարմինն ավելի հաստ է. դրանում 30% ավելի միացություններ կան, ինչը թույլ է տալիս նրանց միաժամանակ մի քանի խնդիր լուծել, առաջադրանք կատարել:
- Կնոջ լեզուն ավելի շատ համային ընկալիչներ ունի:
- Կնոջ օրգանիզմում ավելի շատ են ցավի ընկալիչները, սակայն էսթրոգենի շնորհիվ, որը արգելափակում է բորբոքային պրոցեսները, ընդհանուր առմամբ ավելի ցավադիմացկուն են:
- Կանայք ավելի լավ են տարբերում գունային երանգները, ինչն ուղիղ կապ ունի Х -քրոմոսմների հետ:
- Կնոջ մաշկը 10 անգամ ավելի զգայուն է, քան տղամարդունը:
- Կնոջ մկաններում ու կապաններում ավելի շատ էլաստին է պարունակվում, այդ պատճառով էլ նրանք ավելի ճկուն են տղամարդկանցից:
- Կանայք ավելի լավ են տարբերում բարձրհաճախական ձայները:
- Կնոջ ուղեղի ակտիվությունը քնի ժամանակ նվազում է ընդամենը10%-ով, ուստի նրանք ավելի զգոն են:
- Կանայք ավելի լավ են տարբերում համային նրբերանգները:
- Բնությունից կանայք, տղամարդկանց համեմատ, վատ են կողմնորոշվում տարածության մեջ, դրանից էլ չեն բացառվում խնդիրները մեքենա վարելիս:
- Կնոջ խոսքը ղեկավարվում է ուղեղի երկու կենտրոններից, հետևաբար կանայք կարող են օրական մինչև 8000 բառ արտաբերել՝ գործածելով ընդամենը 3000 հնչյուն:
- Կանանց հոտառությունը բնությունից ավելի զարգացած է:
- Կնոջ պարանոցն ավելի շարժունակ է. երբ նրան կանչում են՝ նա պարզապես գլուխն է շրջում, իսկ տղամարդիկ նման դեպքում ամբողջ իրանով են թեքվում:
- Կանայք ավելի զգայուն են. նրանք արտասվում են տարեկան մոտ 30-60 անգամ, իսկ տղամարդիկ՝ 6-17:
- Կանանց 30%-ը հղիության ժամանակ ցանկություն է ունենում համտեսելու ոչ ուտելի իրեր:
- Կանայք պրոգեստերոն, կորտիզոլ ու էստրադիոլ հորմոնների բարձր մակարդակի պատճառով հակված են անհանգստության ու վախի զգացման: Դրանից է, որ նրանք ավելի լավ են կանխազգում վտանգն ու սպառնալիքը:
- Կանանց օրգանիզմում բարձր է օքսիտոցին հորմոնի մակարդակը, որի շնորհիվ հակառակ սեռի հետ կապվածությունն ավելի խորն է լինում:
-Կնոջ կուրծքը զերծ է մկաններից.5 կանանցից 4-ի մոտ մի կուրծքը մեծ է մյուսից. ավելի հաճախ՝ աջը: Կուրծքը ջերմազգայուն է: Շատերը նկատած կլինեն, որ շոգին այն թուլանում, փափկում է:
-Կանանց մոտ զարգացած է մակերեսամերձ տեսողությունը, իսկ տղամարդկանց մոտ՝ թունելայինը: Դա նշանակում է, որ կանայք նկատում են այն ամենը, ինչը կատարվում է իրենց շուրջը, իսկ տղամարդիկ գնահատում են այն ամենը, ինչ կատարվում է անմիջապես իրենց առջև:
-Յուրաքանչյուր կգ-ի հետ կնոջ կրծքի քաշն ավելանում է 20 գ-ով: Եվ նույնն էլ կատարվում է քաշ գցելուն զուգընթաց. ամեն կգ-ի հետ կրծքի քաշը նվազում է:
-Տղամարդկանց 70%-ն արդեն 60 տարեկանում քնած ժամանակ խռռացնում է, նույն տարիքում խռռացնում է կանանց 40%-ը:
-Դիմագծերը ձևավորվում են մի շարք հորմոնների ազդեցությամբ, մասնավորապես՝ էսթրոգեն հորմոնի, որը պատասխանատու է ձվազատման համար: Դա շուրթերն ու աչքերը դարձնում է ավելի խոշոր ու արտահայտիչ: