Հայերեն   English   Русский  

Օբամայի կառավարման վերջին ժամերին ԱՄՆ-ն Պաղեստինին գաղտնի գումար է ուղարկել


  
դիտումներ: 434

ԱՄՆ արդեն նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը իր աշխատանքների վերջին ժամերին Պաղեստինին գաղտնի կերպով 221 միլիոն դոլար է ուղարկել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը, հղում անելով պաշտոնյաներին:

Գումարի փոխանցման դեմ հանդես են եկել Հանրապետական կուսակցության անդամները: Վարչակազմը պաշտոնապես իր մտադրության վերաբերյալ տեղեկացրել է Կոնգրեսին ուրբաթ առավոտյան, նախքան Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։

Ընդհանուր առմամբ Պաղեստինին հատկացվել 227 միլիոն $: Դրանից չորս միլիոն կուղղվի կլիմայի փոփոխության հետ կապված ծրագրերին: Եվս 1.25 միլիոն կստանան կազմակերպությունները, որոնք գործում են ՄԱԿ-ի հովանու ներքո:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: