Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունն ամենաթանկարժեքն է դարձել ԱՄՆ-ի պատմության մեջ
Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունն արդեն հասցրել է ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաթանկարժեքը ճանաչվել (այսպես օրինակ՝ Բարաք Օբամայի երդմնակալության արարողության համար ընդամենը 53 միլիոն դոլար է ծախսվել):
Շատերի մոտ հարց է առաջանում, թե նման հսկայական գումարները ինչ նպատակով և ինչի վրա են ծախսվել:
Առաջին հերթին Դոնալդ Թրամփի և նրա ընտանիքի անդամների անվտանգությունն ապահովելու նպատակով: Վաշինգթոնում կազմակերպված բողոքի ցույցերի ուժեղացման պատճառով մի շարք նախազգուշական միջոցառումներ են կազմակերպվել:
Հայտնի է դարձել, որ հունվարի 20-ի առավոտյան Սպիտակ տան մերձակայքում ավելի քան 28 հազար անվտանգության աշխատակից է հերթապահել: Հնարավոր ահաբեկչությունից խուսափելու համար նախօրոք երդմնակալության արարողությանը մանսակցլեու համար տոմս ունեցած բոլոր անձանց խնդրել են երկու ժամ շուտ ժամանել Սպիտակ տուն, որպեսզի տրիբունաներ մուտք գործելու համար մանրամասն զննման ենթարկվեն:
Դոնալդ Թրամփի դեմ մահափորձից խուսափելու նպատակով փողոցը, որով նախագահը կնոջ և երեխաների հետ անցել է Սպիտակ տանից Կապիտոլիում հասնելու համար, երկու կողմից արգելափակել են ռազմական բեռնատարներով և ցեմենտով
Բացի այդ լիզմուզինը ևս անգնդակափաթանց ապակիներով է եղել, իսկ հենց Թրամփն այդ օրը հրաժարվել է բջջային հեռախոսից օգտվել և հավանաբար հենց այդ պատճառով նախագահն այդ օրը պասիվ էր թվիթերյան իր միկրոբլոգում:
Երդմնակալության արարողության համար ծախսված գումարների մի մասը տրամադրել են դաշնային եւ մունիցիպալ կազմակերպությունները:
Անհրաժեշտ գումարի հավաքման գործում ոչ վերջին տեղն է զբաղեցրել նաև ընտրություններում Թրամփի աջակցության շտաբը, որը գրեթե 100 միլիոն դոլար է հատկացրել՝ գլխավորապես խոշոր կորպարացիաների նվիրատվությունների, միլիարդատերերի և Դոնալդ Թրամփի այլ համախոհների միջոցներից: