Հայերեն   English   Русский  

Բաքուն հայտնվել է հերթական զավեշտալի իրավիճակում՝ հայտարարելով ապրիլին Արցախից զավթած տարածքները վերաբնակեցնելու մասին


  
դիտումներ: 936

Ադրբեջանի Միլլի մեջլիսի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահ Այդըն Միրզազադեն երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․

«Գրավյալ տարածքների հարակից բարձունքները գտնվում էին Հայաստանի զինված ուժերի վերահսկողության ներքո, ուստի մեր քաղաքացիները չէին կարողանում ապրել այնտեղ, քանի որ դրանք գտնվում էին հայերի կրակահերթերի տակ: Հիմա այդ բարձունքներն անցել են մեր վերահսկողության տակ, ուստի կրակահերթերից ազատված տարածքներում կարելի է վերաբնակեցում իրականացնել»։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաման է ստորագրել «օկուպացիայից ազատագրված Ջեբրայիլի շրջանի Ջոջուկ Մարջանլի գյուղի վերականգնման միջոցառումների» վերաբերյալ:

Այս ամենն, իհարկե, տեղավորվում է ադրբեջանական հիվանդագին պրոպագանդայի շրջանակներում և որևէ հետաքրքրություն չէր ներկայացնի, եթե նախագահի ապարատը թույլ տված չլիներ հերթական սխալը, որը չի վրիպել հայ մասնագետների աչքից։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր էջում տարածել է Մհեր Հակոբյանի գրառումը, որից թարգմանված հատվածները ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը։

«Այս ամենի մեխն այն է, որ վերը նշված գյուղը՝ Ջոջուկ Մարջանլին, ինչպես մինչև 2016 թվականի ապրիլի իրադարձությունները չի եղել հայկական վերահսկողության ներքո, այնպես էլ այսօր պահպանում է նույն կարգավիճակը»։

Օգտատերն այնուհետ նշում է, որ Google Maps-ի ցանկացած օգտվող կարող է բացահայտել այս ակնբախ սուտը։

Հակոբյանը ներկայացնում է երկու քարտեզ, որտեղ կարմիր սլաքներով նշված է Ջոջուկ Մարջանլի գյուղը, իսկ կապույտ սլաքները ցույց են տալիս Հայաստանի դիրքերը մինչև 2016 թ. ապրիլյան դեպքերը և ցայսօր։

Իսկ գյուղն առաջնագծից ուղիղ 4 կմ հեռու է։

Image may contain: text

No automatic alt text available.





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: