Հայերեն   English   Русский  

​Սպիտակ տունը պահանջել է հանգիստ թողնել Թրամփի կրտսեր որդուն


  
դիտումներ: 556

Politico պարբերականի փոխանցմամբ՝ Սպիտակ տունը հույս է հայտնել, որ ամերիկյան հասարակությունը հանգիստ կթողնի երկրի նախագահ Դոնալդ Թրամփի 10-ամյա որդուն՝ Բերոնին: Գրում է Russian.rt.com.-ը:

«Հին ավանդույթի համաձայն նախագահների երեխաներին հնարավորություն է ընձեռնվում առանց քաղաքական ուշադրության մեծանալ: Սպիտակ տունը հույս ունի, որ այդ ավանդույթը կշարունակվի» , - նշվել է տարածված հաղորդագրության մեջ:

Հաղորդվել է, որ հենց Բերոնի անունը տարածված հաղորդագրության մեջ բացակայել է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դոնալդ Թրամփի երդնակալության արարողության ընթացքում Բերոնի դրսևորած վարքագիծը տարօրինակ է թվացել համացանցի բազմաթիվ օգտատերերի, ինչի հետևանքով նրան սկսել են ծաղրել ամենատարբեր սոցիալական ցանցերում:

Հիշեցնենք, որ Բերոնին տվյալ քննադատություններից և վիրավորական արտահայտություններից պաշտպանել էր նաև Բիլ և Հիլարի Քլինթոնների դուստր Չելսին և հայտարարել, որ Բերոն Թրամփը, ինչպես և աշխարհի բոլոր երեխաները, արժանի է ուղղակի երեխա լինել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: