Հավով և կոճապղպեղով կերակրատեսակ
Հավի կտորները ամանի մեջ դնել, ավելացնել 1/3 բաճակ կոճապղպեղը և սխտորը:
Ավելացնել աղը և պղպեղը, լավ խառնել և 20 րոպե սենյակային ջերմաստիճանի պայմաններում թողնել: Ջեռոցը տաքացնել մինչև 175 С.:
Թավայի մեջ բուսական յուղ լցնել և հավը տապակել 7-10 րոպե կամ մինչև այն ոսկեգույն դառնա: Այնուհետև հավը 5 րոպե ջեռոցը դնել: Հավին ավելացնել բանջարեղենը, մնացած կոճապղպեղի կեսը և այնուհետև ջեռոցում 30 րոպե եփել: Հավը ջեռոցից հանել և կտորները մեղրով պատելուց հետո ևս 5 րոպե ջեռոցում եփել:
Ամանը, որով պատրաստվում եք կերակրատեսակը մատուցել, կամ թավան, որով այն եփվել է ուժեղ կրակի վրա դնել և ավելացնել կարմիր քացախը, կոնյակը և հավի արգանակը:
Ավելացնել մնացած կոճապղպղեղը և հեղուկն այնքան եփել, մինչև այն սկսի պակասել: Ըստ ճաշակի աղ կամ պղպեղ ավելացնել: Վերջում հավի վրա լցնել սոուսը և բանջարեղենը և մատուցել: