Հայերեն   English   Русский  

Հնդկաստանը կչափի Էվերեստի բարձրությունը Նեպալում տեղի ունեցած երկրաշարժից հետո


  
դիտումներ: 635

Կառավարական հանձնախմբի ղեկավար Սվառնա Սուբա Ռաոն հայտնել Է, որ աշխարհի ամենաբարձր լեռ գիտարշավ կուղարկվի երկու ամիս հետո:

Բարձրության բուն չափումները, ինչպես ենթադրվում Է, կտևեն շուրջ մեկ ամիս, ևս երկու շաբաթ կպահանջվի հաշվարկների համար:

Ավելի վաղ գիտնականները հայտնել են, որ արբանյակային նկարահանման ժամանակ ստացված տվյալների համաձայն՝ 2015 թվականի երկրաշարժի հետեւանքով Էվերեստի բարձրությունը մի քանի սանտիմետրով իջել Է:

Ըստ նախորդ չափումների, որոնք կատարվել են 1955 թվականին, Էվերեստի բարձրությունը կազմում Է 8 848 մետր:

2015 թվականի ապրիլին Նեպալում տեղի ունեցավ 7,8 մագնիտուդով երկրաշարժ, որի հետեւանքով զոհվեց ավելի քան ութ հազար մարդ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: