Հայերեն   English   Русский  

​Քանյե Ուեսթը փորձում է փրկել իր ամուսնությունը


  
դիտումներ: 765

Աստղային զույգին որևէ կերպ չի հաջողվում հաղթահարել իրենց ընտանեկան խնդիրները

Չնայած լրատվամիջոցներում պարբերաբար հայտնվող այն տեղեկություններին, որ Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը կրկին միասին են, աստղային զույգին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ նրանց դեռևս չի հաջողվում լուծել իրենց ընտանեկան խնդիրները: Գրում է Elle.ru.-ն:

Չնայած լրատվամիջոցներում պարբերաբար հայտնվող այն տեղեկություններին, որ Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը կրկին միասին են, աստղային զույգին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ նրանց դեռևս չի հաջողվում լուծել իրենց ընտանեկան խնդիրները: Գրում է Elle.ru.-ն:

«Քանյեն ամեն կերպ փորձում է կարգավորել Քիմի հետ հարաբերությունները: Օրինակ, նա գիտի, թե Քիմի համար որքան կարևոր է նրանց ընտանեկան ռեալթի շոուն, այդիսկ պատճառով միանգամից համաձայնվել է դրանում նկարահանվել: Թեև նրանք դեռևս առանձին են աշխատում, սակայն Քանյեն ամեն կերպ աջակցում է Քիմին նրա բոլոր նախաձեռնություններում», - հավաստիացնում է աղբյուրներից մեկը:

Իսկ հենց Քարդաշյանի ներկայացուցիչներն իրենց հերթին շտապում են հերքել աստղային ընտանիքում առկա տարաձայնությունների մասին տեղեկությունը. «Այո, Քիմի համար վերջին ամիսների ընթացքում դժվար ժամանակաշրջան է եղել: Սակայն նա չափազանց շատ է սիրում Քանյեին և չի պատրաստվում ամուսնալուծվել: Խնդիրները, որոնց հետ նրանք ստիպված էին բախվել, նրանց ավելի են մտերմացրել: Եվ որևէ հիմք չկա կարծելու, որ նրանք մոտակա շրջանում պատրաստվում են կբաժանվեն»;

Հիշեցնենք, որ զույգի միջև տարաձայնությունները սկսվեցին աշնան կեսերին, երբ Քիմը Փարիզում զինված հարձակման ենթարկվեց: Քանյեին չհաջողվեց հաղթահարել այդ ծանր ժամանակաշրջանը և նա դեպրեսիայի մեջ հայտնվեց, ինչի պատճառով նյարդային պոռթկման հետևանքով հիվանդանոցում հայտնվեց:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: