Տնական իրիս
Բաղադրիչները
30 գ կարագ
220 գ շաքարավազ
220 գ թթվասեր
Պատրաստումը
Հավասար քանակությամբ թթվասերն ու շաքարավազը խառնել, ավելացնել մի քիչ կարագ: Դնել միջին ուժգնության կրակին ու խառնելով եռացնել: Սկզբում խառնուրդի մակերեսին պղպջակներ են գոյանում: Հետո խառնուրդը խտացրած կաթի է նմանվում: Ողջ ընթացքում պետք է խառնել, որ կաթսայի տակ չկպչի: Եթե ցանկանում եք, որ իրիսն ավելի մուգ գույն ունենա, ապա պետք է ավելի երկար եփել: Իհարկե, այդ դեպքում խառնելն ավելի է դժվարանում:
Երբ խառնուրդը ձեր ցանկացած գույնը ստանա, վերցրեք կրակից ու ավելացրեք մնացած կարագը՝ կրկին խառնելով: Ստացված թանձր զանգվածը պետք է հարթ մակերեսի վրա լցնել կամ կաղապարների մեջ՝ նախապես դրանք կարագապատելուց հետո: Եթե մեկ ամանի մեջ եք լցրել ստացված խառնուրդը, ապա դեռևս տաք զանգվածի վրա կարելի է թաց դանակով փախլավաձև կտրվածքներ անել:
Անուշ լինի: