Հայերեն   English   Русский  

​Հետաքրքիր փաստեր տղամարդու օրգանիզմի մասին


  
դիտումներ: 2780

Գաղտնիք չէ, որ տղամարդկանց օրգանիզմը շատ է տարբերվում կնոջ օրգանիզմից ուղեղի կառուցվածքով, հորմոնալ ակտիվությամբ, տեսողական համակարգով և անգամ արյան կազմությամբ:

Այսպես. 2 X-քրոմոսոմի շնորհիվ կանայք ավելի լայն ներկապնակով են նայում կյանքին, ավելի շատ երանգներ են նկատում, քան տղամարդիկ: Մինչդեռ տղամարդիկ տարբերում են միայն հիմնական գույները:

Տղամարդկանց ուղեղը 10%-ով մեծ է կնոջ ուղեղից ու 150 գ ծանր է հիպոկամպի հաշվին, որը պատասխանատու է ուշադրության ու հիշողության համար:

Ինչպես նախորդ համարում նշվեց, տղամարդկանց խոսքի համար պատասխանատու է ուղեղի ընդամենը մեկ կոշտուկավոր կենտրոն, դրա պատճառով էլ նրանք կանանց համեմատ 2 անգամ քիչ հնչյուն են արտաբերում նույն ժամանակահատվածում:

Տղամարդկանց ու կանանց արձագանքը նույն խնդրին նույնպես տարբեր է: Տղամարդիկ խնդրի էությունն են ընկալում, իսկ կանայք հիշում են նաև դրա հետ կապված զգացումներն ու մանրամասները:

Տղամարդիկ քիչ են միգրենով հիվանդանում, քանի որ նրանց ուղեղում ալիքային ակտիվություն առաջացնելը դժվար է:

Տղամարդու օրգանիզմն ավելի շատ էրիթրոցիտներ ու հեմոգլոբին է պարունակում, մաշկն ավելի հաստ է ու նվազ զգայուն, իսկ լեզուն ավելի քիչ համային ընկալիչներ ունի, քան կնոջ լեզուն:

Տղամարդու մարմինը ցավի ընկալիչներ շատ ավելի քիչ ունի, իսկ կապաններն ու մկաններն էլ ավելի քիչ կոլլագեն են պարունակում, ինչով էլ բացատրվում է նրանց նվազ ճկուն լինելու փաստը:

Տղամարդկանց ականջները նվազ ընկալունակ են բարձրհաճախական ձայների նկատմամբ: Տղաների ներարգանդային զարգացումը նույնպես դանդաղ է ընթանում. դրանից է, որ թերհաս երեխաների մեջ գերակշռող թիվ են կազմում տղաները:

Տղամարդկանց օրգանիզմն ընդամենը մեկ X-քրոմոսոմ ունի, որի պատճառով նրանք ավելի հակված են քրոնիկ հիվանդությունների:

Տղամարդու օրգանիզմում կոլլագենը դանդաղ է քայքայվում, դա է պատճառը, որ նրանց մաշկն էլ դանդաղ է ծերանում: Տղամարդկանց օրգանիզմը կազմված է 12% ճարպերից, իսկ կանանց օրգանիզմը՝ 26%:

Տղամարդկանց քիթն ավելի զանգվածեղ է, ինչը պայմանավորված է մեծ քանակությամբ թթվածնի սպառմամբ:

Վերջին հետազոտություններով պարզվել է, որ տղամարդկանց տեստոստերոնի բարձր մակարդակը թույլ չի տալիս շատ հակամարմիններ մշակել, այդ պատճառով էլ նրանց իմունիտետն ավելի թույլ է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: