Հայերեն   English   Русский  

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ


  
դիտումներ: 621

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը (Վայոց ձորի հատված), Արագածոտնի մարզի Ծաղկաշեն, Ջրամբար, Ավշեն, Շենկանի, Սիփան, Միջնատուն, Միրաք գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները փակ են ձնաբքի պատճառով:

Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի հատված), Տիգրանաշենի ոլորանները, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը, Արագածոտնի մարզի Երնջատափ, Շողակն, Եղիպատրուշ, Նիգավան, Մելիքգյուղ գյուղերի ճանապարհները դժվարանցանելի են:

Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 30-36-րդ կմ-երին առկա է մերկասառույց:

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ, Վայոց ձորի Եղեգնաձոր, Ջերմուկ քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ամասիա և Ախուրյան գյուղերում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: