Հայերեն   English   Русский  

​ Կառավարությունում քննարկվել են Արագածոտնի և Տավուշի մարզերից ներկայացված ծրագրերը


  
դիտումներ: 4762

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ Արագածոտնի և ՀՀ Տավուշի մարզերից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթները:

Արագածոտնի մարզից ստացված ծրագրերը վերաբերում էին ջերմոցային և անասնապահական տնտեսությունների ստեղծմանը, գյուղմթերքի վերամշակմանը, գյուղտեխնիկայի վերանորոգման բազայի, զբոսաշրջության խթանման ենթակառուցվածքների ձևավորմանը և այլն:

Տավուշի մարզից ներկայացվել էին տնկարանային տնտեսության ստեղծման, գինեգործական, բուսայուղերի արտադրության կազմակերպման, գյուղմթերքի վերամշակման, ենթակառուցվածքների զարգացման, դեղաբույսերի հավաքման, չորացման և իրացման աշխատանքներով զբաղվող կոոպերատիվի հիմնման վերաբերյալ ծրագրեր:
Վարչապետը նշել է, որ շահագրգիռ գերատեսչությունները պետք է ակտիվ համագործակցեն մարզերի գործարարների հետ, որպեսզի կառավարությունում քննարկման ներկայացվեն բոլոր համապատասխան կառույցների կողմից նախապես գնահատված և տնտեսապես հաշվարկված ծրագրեր: «Գործարարներից ստացվող բիզնես ծրագրերը պետք է մաքսիմալ արագ ուսումնասիրել և արձագանքել: Ծրագրերը պետք է լինեն իրատեսական, հասցեական և կոնկրետ՝ տնտեսական արդյունքների, եկամտաբերության և ռիսկերի գնահատմամբ», - ասել է Կարեն Կարապետյանը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ ուսումնասիրել հավանության արժանացած ծրագրերը և ընթացք տալ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: