Հայերեն   English   Русский  

​Արքայազն Հարին նշանադրվել է


  
դիտումներ: 903

Եղիզաբեթ 2-րդ թագուհու թոռը՝ արքայազն Հարին ամուսնության առաջարկություն է արել դերասանուհի Մեգան Մարքլին

Արքայազն Հարիին ընդամենը 3 ամիս պահանջվեց Մեգան Մարքլի նկատմամբ իր զգացմունքներում համոզվելու համար:

Կարծես թե արքայական ընտանիքի անդամներից Հարիի սիրավեպն ամենաարագն է զարգացել և արդեն հասցրել է նշանադրությամբ ավարտվել:

Ինչպես հավաստիացնում է Hollywood Life պորտալը, չնայած սիրելիի ընտրության հարցում հոր համաձայնությունը չստանալու հանգամանքին՝ արքայազն Հարին ամուսնության առաջարկություն է արել ընկերուհուն: Գրում է Elle.ru.-ն:

Իսկ արքայական ընտանիքի կողմից այդ տեղեկությունը հաստատելու համար երկար ժամանակ չի պահանջվի: Արքայական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրի փոփանցմամբ՝ արքայազն Հարին սիրելիին ամուսնության առաջակություն արել է ոչ պաշտոնական և ռոմանտիկ միջավայրում:

«Հարին շատ էր անհանգստանում, որ Մեգանը կարող է այդ քայլը շուտափույթ համարել, սակայն նա անգամ առանց մտածելու համաձայնվել է», - լրագրողներին հայտնել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ առաջին անգամ արքայազնի և դերասանուհու սիրավեպի մասին տեղեկություն լրատվամիջոցները նախորդ տարվա հոկտեմբերի վերջին տարածեցին:

Իսկ սիրավեպի սկսվելուց ամիսներ անց զույգը Նորվեգիա համատեղ ճանապարհորդության մեկնեց:

Տարբեր լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հարիի ընտրությունն արժանացել է Եղիզաբեթ 2-րդ թագուհու և Քեյթ Միդլթոնի հավանությանը, իսկ նրա հայրը՝ արքայազն Չարլզը և կինը՝ Կամիլան կտրուկ դեմ են արտահայտվել զույգի սիրավեպին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: