Հայերեն   English   Русский  

Թրամփը կասեցրել է Օբամայի արած վերջին՝ $221 մլն փոխանցումը Պաղեստինին


  
դիտումներ: 522

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասեցրել է Պաղեստինյան ինքնավարությանը 221 միլիոն դոլարի փոխանցումը, որը կատարել էր Օբամայի վարչակարգը։ Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը՝ հղում անելով բարձրաստիճան պաղեստինցի աղբյուրի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ արդեն նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը իր աշխատանքների վերջին ժամերին Պաղեստինին գաղտնի կերպով 221 միլիոն դոլար էր ուղարկել։

Գումարի փոխանցման դեմ հանդես էին եկել Հանրապետական կուսակցության անդամները: Վարչակազմը պաշտոնապես իր մտադրության վերաբերյալ տեղեկացրել էր Կոնգրեսին ուրբաթ առավոտյան, նախքան Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: