ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է հանրապետությունում կառուցվող սպանդանոցների սեփականատերերի հետ
Սպանդանոցները կառուցվում են ՀՀգյուղատնտեսությաննախարարությաննախաձեռնությամբ Հունաստանիկառավարությանկողմիցֆինանսավորվող «ԱջակցությունՀայաստանումսպանդանոցներիզարգացմանը» ՊԳԿ-իծրագրիշրջանակներում:
Ծրագրի նպատակն է նպաստել մսի և մսամթերքի ոլորտում գործող մասնավոր և պետական ձեռնարկությունների զարգացմանն ու սպառողին անվտանգ ու որակյալ մսով և մսամթերքով ապահովմանը: Սպանդանոցներումնախատեսվումէիրականացնելինչպեսխոշոր, այնպեսէլմանրեղջերավորկենդանիներիկանոնակարգվածմորթ:
Հանդիպման ժամանակ սպանդանոցների սեփականատերերը նախարարին համառոտ ներկայացրել են շինարարական աշխատանքների ընթացքը:
«Մենք շատ ենք կարևորում ժամանակակից սարքավորումներով հագեցած այս հինգ նոր սպանդանոցների կառուցումը, քանի որ դրանք կնպաստեն մեր երկրում սննդի անվտանգության ապահովմանն ու, առհասարակ, անասնապահության զարգացման խթանմանը», - նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարը հորդորել է սպանդանոցների սեփականատերերին տասնօրյա ժամկետում ավարտել շինարարական աշխատանքները, որպեսզի դրանք առաջիկայում հանձնվեն շահագործման:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին