Հայերեն   English   Русский  

Կալիֆոռնիայի հարուստ հայերի հարսանիքը հայտնվել է Brides հայտնի պարբերականում


  
դիտումներ: 917

Հարսանիքների վերաբերյալ ամերիկյան հանրահայտ Brides պարբերականը բացառիկ նյութ է պատրաստել հայկական զույգի՝ Րաֆֆի Քասաբյանի և Անժելա Կարագյոզյանի կալիֆոռնիական հարսանիքի վերաբերյալ:

Անժելա Կարագյոզյանը հայկական հարուստ ընտանիքից է, որին պատկանում է հանրահայտ ոսկերչական «KirkKara» տունը, որը հիմնադրվել է դեռ 1890 թվականին:

Պարբերականի վկայություններով՝ «Swarovski» քարերով հարսանեկան զգեստը ստեղծել է հանրահայտ դիզայներ Մոնիկ Լյուլեն, իսկ ադամանդե թանկարժեք զարդերը պատրաստվել են ընտանեկան ոսկերչական տանը:

Հարսանեկան արարողության լուսանկարները հրապարակելով՝ Brides-ը գրում է, որ ողջ ծիսակատարությունը անցել է հայկական ավանդույթներով: Հարսանիքի հրավիրյալների թիվը եղել է շուրջ 300:

Արարողությունը անց է կացվել Փասադենայի ամենահայտնի հյուրանոցներից մեկում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: