Հայերեն   English   Русский  

Փրկարարները ձյան արգելափակումից 11 մեքենա են դուրս բերել


  
դիտումներ: 798

Հունվարի 28-ին, ժամը 10.11-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղի մոտ՝ Ծովասար հանգստյան գոտու մոտակայքում, «Mercedes Benz» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Մ-10 ավտոճանապարհի Սևան-Գետափ հատվածի 13-րդ կմ-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes Benz E220» մակնիշի 07 SU 116 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Ա.) ավտոմեքենան:

***

Հունվարի 28-ին, ժամը 08.05-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կայք գյուղում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի 1380 Լ պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Ա.):

***

Հունվարի 28-ին, ժամը 05.20-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորհայք գյուղի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԻԺ 2717» մակնիշի 35 AS 395 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` 1985 թ. ծնված Մ. Պ.)

***

Հունվարի 28-ին, ժամը 05.37-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Երևան Ավտոճանապարհի 6-րդ կմ-ի մոտակայքում «Opel Tigra» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները «Opel Tigra» մակնիշի 35 AD 959 պետհամարանիշի ավտոմեքենաի վարորդ Ա. Բ.-ին տեղափոխել են անվտանգ տարածք:

***

Հունվարի 28-ին, ժամը 04.21-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհին 5-րդ կմ-ին ավտոմեքենաները արգելափակվել են ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Nissan» մակնիշի 71 DP 707 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Ս.) ավտոմեքենան և «ՎԱԶ 2108» մակնիշի 97 CC 009 պետհամարանիշի (վարորդ՝ Ռ. Հ.) ավտոմեքենան:

***

Հունվարի 28-ին, ժամը 04.11-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարդ-Նորաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 2106» մակնիշի 06 TT 752 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Մ.) (1 ուղևորով):

***

Հունվարի 28-ին, ժամը 02.53-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Զովվաբեր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Toyota Raf 4 մակնիշի 35 LG 951 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Խ.), (3 ուղևոր):

***

Հունվարի 28-ին, ժամը 02.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարբախի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Nissan Teana» մակնիշի 01 ՕՕ 606 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Ա.):

***

Հունվարի 28-ին, ժամը 02.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 26/1 շենքի բակում շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարաները արգելափակումից դուրս են բերել շտապօգնության ավտոմեքենան:

***

Հունվարի 28-ին, ժամը 01.58-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի մոտակայքում, ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Volkswagen Golf մակնիշի 35 CT 951 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Մ.), (1 ուղևոր):





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: