Հայերեն   English   Русский  

​Միշա Բարտոնը հոգեբուժարանում է հայտնվել


  
դիտումներ: 1296

Հոլիվուդյան դերասանուհի Միշա Բարտոնը նյարդային պոռթկման պատճառով հոսպիտալացվել է: Այդ մասին հոգացել են անհանգստացած հարևանները, որոնք դերասանուհուն սեփական առանձնատան բակում հիստերիայի մեջ են հայտնաբերել: Գրում է Tatler.ru.-ն:

«Միայն վերնաշապիկով և փողկապով Բարտոնը հայտնվել էր առանձնատան ցանկապատի վրա և անդադար բղավում էր այն մասին, որ իր հարազատ մայրը՝ Նուալու Բարտոնը վհուկ է: Աղջիկը նաև հիշեցրել է Դևիդ Բոուի «Ziggy Stardust» ձայնասկավառակի մասին, սակայն նրան հասկանալու համար ժամանակ չկար հատկապես այն բանից հետո, երբ Միշան գետնին ընկավ և սկսեց բղավել, որ զգում է, որ ամեն ինչ ավարտված է և դա իրեն կատաղեցնում է», - հայտնել է դերասանուհու հարևանը և տեղեկացրել, որ հենց իրենք են ոստիկանություն, շտապ օգնություն և անգամ հրշեջներ կանչել:

Իսկ թե ինչն է դարձել դերասանուհու նյարդային պոռթկման պատճառ դեռևս հայտնի չէ:

Հիշեցնենք, որ նյարդային պոռթկման պատճառով Բարտոնը նախկինում ևս, երբ թմրանյութերի կախվածոթւյունից էր բուժվում, մի քանի անգամ հոսպիտալացվել է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: