Հայերեն   English   Русский  

​Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը մեկնաբանել է Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը


  
դիտումներ: 616

Վաշինգթոնում գոհ են հունվարի 28-ի երեկոյան Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի ունեցած հեռախոսազրույցի արդյունքներից: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Սպիտակ տան աշխատակազի ղեկավար Ռայնս Փրիբուսը: Գրում է Russian.rt.com-ը:

«Այդ հեռախոսազրույցի վերաբերյալ չի եղել ոչինչ, ինչը դրական չի եղել», - հայտարարել է նա CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում:

Փրիբուսի խոսքով` վերջին հաշվով մարդիկ պետք է ոգևորվեն այն հանգամանքից, որ իրենք ընկերական մոտեցումով են սկսում համաշախարհային առաջնորդների հետ շփումները, որոնց թվում նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի:

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին տեղի է ունեցել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: Շուրջ 45 րոպե տևողությամբ հեռախոսազրույցի շրջանակներում նախագահները պայմանավորվել են աշխատել անձնական հանդիպման ամսաթվի ու վայրի շուրջ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: