Ռուսաստանում բազամազավակ մայրն այրել է նորածնին վառարանում
դիտումներ: 628
Կեմերովոյի շրջանի գյուղերից մեկի բնակչուհին, վախենալով կորցնել աշխատանքը, այրել է նորածին երեխային ջեռոցում։ Այս մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով տարածաշրջանի քննչական վարչությանը:
Համագյուղացիների փոխանցմամբ սպանության մեջ մեղադրվող 34-ամյա կինը ծննդաբերել է, երբ նրա ամուսինը գնացել է ձկնորսության։ Նորածինը չորրորդ երեխան էր ընտանիքում, և բազմազավակ մայրը մտածել է, որ չի կարող պահել նրան։ Բացի այդ, նա վախեցել է, որ կորցնի աշխատանքը։
Տուն վերադառնալուց հետո ամուսինը ծեծել է նրան և ոստիկանություն կանչել: