Հայերեն   English   Русский  

​Թուրքիայում ձերբակալվել է հանրային հեռուստաընկերության նախկին մեկնաբանը


  
դիտումներ: 628

Թուրքիայում՝ Էդիրնեում, ձերբակալվել է երկրի հանրային հեռուստաընկերության (TRT) նախկին մեկնաբան Համզա Գյուներիգյոքը: Վերջինս ձերբակալվել է Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության դեմ գործողության շրջանակներում:

Ինչպես հաղորդում է «CNN»-ի թուրքական ծառայությունից, վերջինս ձերբակալվել է անօրինական ճանապարհով Հունաստանի սահմանը հատելու ժամանակ: Նրա մոտ հայտնաբերվել է 5.200 ԱՄՆ դոլարին համարժեք գումար:

2016 թ-ի հուլիսի 15-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել: Հիմնական բախումները եղել են Անկարայում և Ստամբուլում: Մահացել է մոտ 240 քաղաքացի, ավելի քան 2 հազարը վիրավորվել են: Թուրքիայի իշխանությունները իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրել են հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ և պահանջել Միացյալ Նահանգներից արտահանձնել նրան:

Գյուլենը դատապարտել է ապստամբությունն ու հայտարարել իր անմեղության մասին: Ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո պետական ապարատում և մասնավոր սեկտորում սկսվել են զանգվածային զտումներ Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: