Հայերեն   English   Русский  

Դոնալդ Թրամփը կպաշտպանի ԼԳԲՏ համայնքի շահերը. Սպիտակ տուն


  
դիտումներ: 857

The Hill պարբերականի փոխանցմամբ` Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփն ուժի մեջ կթողնի ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի` սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության վերաբերյալ ստորագրած հրամանագիրը: Գրում է Russian.rt.com-ը:

«Նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է պաշտպանել բոլոր ամերիկացիների իրավունքները, որոնց թվում նաև ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքները», - նշվել է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդվել է նաև, որ 2014թ. Բարաք Օբամայի ստորագրած հրամանագիրը, որով պաշտպանվում են սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները իրավունքները, Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք ուժի մեջ կմնան:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: