Հայերեն   English   Русский  

Սպիտակ տան ներկայացուցիչները ելույթ չեն ուեննա CNN հեռուստաընկերության եթերում


  
դիտումներ: 402

Politico պարբերականի փոխանցմամբ` Սպիտակ տան ներկայացուցիչները ելույթ չեն ունենա CNN հեռուստաընկերության եթերում: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք մեր ներկայացուցիչներին ուղարկում ենք այնտեղ, որտեղ մեր կարծիքով մեր օրակարգն առաջադրելու իմաստ կա», - պարբերականը մեջբերում է Սպիտակ տան տարածած հաղորդագրությունը, որում նաև ընդգծված է, որ CNN հեռուստաընկերությունն այդպիսի լրատվամիջոց չի հանդիսանում:

Ընդ որում` խոսքը CNN հեռուստաընկերության հետ համագործակցությունից ամբողջովին հրաժարվելու մասին չէ, սակայն Սպիտակ տան ներկայացուցիչները չեն հայտնվի հեռուստաընկերության ստուդիաներում:

Վարչակազմի ներկայացուցիչները շարունակում են շփվել հեռուստաընկերության լրագրողների հետ, սակայն Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը և նախագահի խորհրդական Քելիեն Քոնուեյը արդեն մի քանի շաբաթ է չեն հայտնվել հեռուստաընկերության եթերում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: