Հայերեն   English   Русский  

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն Իրաքում աստիճանաբար հսկողություն է սահմանում


  
դիտումներ: 709

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն աստիճանաբար վերահսկողություն է սահմանում Իրաքում: Գրում է Russian.rt.com-ը:

«Իրանն ավելի ու ավելի շատ է զավթում Իրաքը, և դա անգամ այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգներն այնտեղ 3 տրիլիոն դոլար է ծախսել», - համապատասխան գրառում Դոնալդ Թրամփը կատարել է թվիթերյան իր միկրոբլոգում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կոնգրեսականներն Իրանի նկատմամբ պատժամիջոցների օրինագիծ են ներկայացրել ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: