Հայերեն   English   Русский  

​Ռեքս Թիլերսոնը ստանձնել է ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնը


  
դիտումներ: 465

ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Մայք Փենսի ներկայությամբ տեղի է ունեցել Ռեքս Թիլերսոնի երդման պաշտոնական արարողությունը, որը ստանձնել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնը: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին փոխնախագահ Փենսը հաղորդել է թվիթերյան իր միկրոբլոգում:

«Ինձ համար մեծ պատիվ է ԱՄՆ-ի նախագահի հետ միասին ներկա գտնվել երկրի նոր պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի երդման արարողությանը», - գրել է Փենսը:

Երդման արարողությունը տեղի է ունեցել Սպիտակ տանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: