Մեգան Մարքլը պատմել է, թե ինչպես է հաջողվել գրավել արքայազն Հարիի սիրտը
Կարելի է ասել դերասանուհի Մեգան Մարքլին հաջողվեց անհնարինը` գրավել Մեծ Բրիտանիայի ամենացանկալի փեսացուի` սրտակեր արքայազն Հարիի սիրտը: Չնայած իր անձի նկատմամբ անհավանական մեծ ուշադրությանը` Մեգան Մարքլը շարունակում է իրեն նույն կերպ հասարակ պահել և ամերիկյան հեռուստատեսային շոուներից մեկի ընթացքում պատմել է իր առօրյայի մասին: Գրում է Elle.ru.-ն:
Մեգանի խոսքով` նկարահանումների ժամանակ ինքն առավոտյան 4:45-ից ուշ չի արթնանում և միանգամից կիտրոնով տաք ջուր է խմում: Այնուհետև նա յոգայով է զբաղվում, ինչից հետո նախաճաշում է, որպես կանոն, վարսակից, բանանից և ագավայի օշարակից պատրաստված շիլայով:
Դերասանուհին ճաշում է նկարահանման հրապարակում (հավով և հնդկահավով աղցան), իսկ ընդմիջումների ընթացքում նշի յուղ, կանաչ սմուզի և խնձոր է օգտագործում:
Իսկ երեկոյան Մեգանը կարող է իրեն երես տալ սեփական բաղադրատոմսով ցուկինիով պատրաստված սոուսով և պաստայով: Մաքլը կատակել է, որ աշխարհի բոլոր դեսերտներից ամենաշատը լավ կարմիր գինի է նախընտրում:
Բացի այդ, Մեգանը խոստովանել է, որ ազատ ժամանակ ունենալու դեպքում սիրում է տանն ինքնուրույն պատրաստել:
Հարց է առաջանում, իսկ միգուցե 35-ամյա Մեգան Մարքլին հաջողվել է ստամոսքի միջոցով գրավել Մեծ Բրիտանիայի ամենացանկալի սրտակերին: