Հայերեն   English   Русский  

Դիվերսիայի հերթական փորձը պետք է ակտիվացնի վստահության մեխանիզմների ստեղծման աշխատանքները շփման գծում


  
դիտումներ: 707

«Այդ անձը և նրա անձնական տվյալները, և թե ինչ պայմաններում է տեղի ունեցել դիվերսիոն ներթափանցման փորձը, խոսում է այն մասին, որ գործ ունենք Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության զինծառայողի հետ»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանն՝ անդրադառնալով Թալիշի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիայի փորձին:

Ըստ նրա՝ զարմանալի է, թե այս մեկ օրվա ընթացքում ինչ իրարամերժ ինֆորմացիա է տվել Ադրբեջանի ՊՆ-ն՝ դրանով փաստացի միայն ավելի դժվար և ծիծաղելի վիճակում հայտնվելով:

Սերգեյ Մինասյանը նկատեց՝ այս մեկ ամսվա ընթացքում երկու-երեք գործողություն է տեղի ունեցել և ձախողվել: Դա ցույց է տալիս մի կողմից, որ առնվազն շփման գծում բավականին լուրջ աշխատանքներ են կատարվել և´ տեխնիկական հագեցվածության, և´ մարտական ծառայության հետ կապված.«Մյուս կողմից, դա թույլ է տալիս, որ Ադրբեջանը փորձում է մշտական լարվածությունը պահպանել շփման գծում ՝ որպես քաղաքական և հոգեբանական ճնշման միջոց»:

Բնակաբար, քաղաքագետի խոսքով, այն հանգամանքը, որ այսօր այն չհաջողվեց, ավելին՝ ադրբեջանական հատուկ նշանակության զորքերը գերի են տվել և չի բացառվում, որ այլ կորուստներ են ունեցել, հերթական անգամ ավելացնում է ՝ շփման գծում վստահության մեխանիզմների շուրջ աշխատանքի անհրաժեշտությունը: Ապրիլյան պատերազմից հետո այս մասին ավելի ակտիվ խոսվել է և Մինսկի խմբի համանախագահների համար սա առիթ է, որ ավելի կոշտ դիրքորոշում ունենան Վիեննայի և Պետերբուգի հանդիպումներում պայմանավորվածությունների կատարման և վերահսկողության մեխանիզմների ավելացման հետ կապված:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: