ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի պատասխանատու կնշանակվի նախկին ոստիկանապետը
դիտումներ: 774
Ալիկ Սարգսյանը կշարունակի հասարակական հիմունքներով աշխատել Բաղրամյան 26-ում` Սերժ Սարգսյանի խորհրդական:
Ալիկ Սարգսյանը, ի դեպ, նախկինում եւս եղել է ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի պատասխանատու:
Ալիկ Սարգսյանը ռեյտինգային ընտրակարգով իր թեկնածությունը կառաջադրի Արարատի մարզում: Նշենք, որ ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի պատասխանատուն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի բարեկամուհին էր` ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը: Երեկ նա եւ եւս 12 ՀՀԿ-ական կուսակցությունից դուրս գալու դիմում էին ներկայացրել: