Հայերեն   English   Русский  

​Դոնալդ և Մելանիա Թրամփներն առանձին են ապրում. Լուսանկարներ


  
դիտումներ: 1098

Հունվարի 20-ին կայացած Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո հանրության աչքից չի վրիպել այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի 45-րդ նախագահի և կնոջ` Մելանիայի հարաբերություններն այնքան էլ անամպ չեն, որքան կարող են առաջին հայացքից թվալ: Գրում է Elle.ru.-ն:

Կապիտոլիումում պաշտոնական արարողության ընթացքում բոլորը նկատել են, որ ամուսինները բավական սառը ու անտարբեր են եղել միմյանց նկատմամբ, և այդ հանգամանքն առանձնահատուկ աչքի ընկել է Բարաք և Միշել Օբամաների ներկայության պատճառով, որոնք երբևէ չեն փորձել իրենց զգացմունքները թաքցնել հանրության առջև:

Երդմնակալության արարողության ուղիղ հեռարձակումից հետո համացանցում մի տեսանյութ էր հայտնվել, որում Դոնալդն ինչ-որ բան է ասում Մելանիային: Թրամփի նկատողությունից հետո ակնհայտ երևում է, որ առաջին տիկինը չի կարողանում դեմքից թաքցնել անկեղծ վիրավորանքը:

Թրամփի կնոջ արձագանքը նույն պահին համացանցում մեմերի և ծաղրանքի առարկա էր դարձել` մեկնարկ տալով #SadMelania անվանումով լայնածավալ ֆլեշմոբին:

Իսկ Վաշինգթոնից վերջին տեղեկություններն այն մասին, որ առաջին տիկինը չի պլանավորում որդու` Բերոնի հետ միասին Սպիտակ տուն տեղափոխվել, միայն ավելի հաստատեցին այն կարծիքը, որ ամուսինների հարաբերություններում խնդիրներ են առկա:

Ինչպես հայտնի է առաջին տիկինն այժմ որդու հետ միասին բնակվում է Նյու Յորքում և ավելի վաղ Սպիտակ տունը հաղորդագրություն էր տարածել, որ նա միայն ուսումնական տարվա ավարտից հետո կարող է Վաշինգթոն տեղափոխվել, իսկ այժմ արդեն պարզվում է, որ Մելանիայի տեղափոխման հարցը մեծ հարցականի տակ է:

Սակայն, այնուամենայնիվ, տարբեր աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ-ի 45-րդ նորընտիր նախագահի կինը պատրաստ չէ հենց այնպես զենքերը վայր դնել և հրաժարվել իր համար այդ նոր դերից:

Այժմ նա ակտիվորեն սեփական խմբի ձևավորմամբ է զբաղված, որպեսզի շարունակի հետագայում ևս սոցիալական և բարեգործական նախագծերով զբաղվել, սակայն արդեն ամուսնուց հեռու:

Թրամփներ

Թրամփներ

Թրամփներ

Թրամփներ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: