Հայերեն   English   Русский  

​Իվանկա Թրամփն արգելափակել է ԼԳԲՏ համայնքի վերաբերյալ հոր հրամանագիրը


  
դիտումներ: 975

Միացյալ Նահանգների նախագահի դուստրը ՝ Իվանկա Թրամփը ամուսնու՝ Ջարեդ Կուշների հետ միասին արգելափակել են ԼԳԲՏ համայնքի իրավունքների վերաբերյալ հրամանագրի նախագիծը: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է Politico պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրին, Թրամփի համար փաստաթուղթ էր նախապատրաստվել, որով չեղարկվում էր ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի հրամանագիրը ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ խտրականության դրսևորման արգելքի վերաբերյալ:

Հաղորդվել է, որ նախագահի դուստրն ամուսնու հետ հասել է իրենց նպատակին, որպեսզի փաստաթուղթը չհայտնի նախագահի սեղանին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո Սպիտակ տան պաշտոնական կայքից հեռացվել են էկոլոգիային և ԼԳԲՏ համայնքին նվիրված տեղեկությունները:

Սակայն ավելի ուշ Սպիտակ տունը հաղորդագրություն էր տարածել, որ Թրամփը կպաշտպանի ԼԳԲՏ համայնքի իրավունքները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: