Հայերեն   English   Русский  

​Թրամփի վարչակազմը մտադիր է «սեպ խրել» ՌԴ-ի և Իրանի միջև. WSJ


  
դիտումներ: 660

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ռազմավարություն է մշակում, որի օգնությամբ հնարավոր կլինի թուլացնել Ռուսաստանի Դաշնության և Իրանի միջև ռազմական և դիվանագիտական դաշինքը: Այդ մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը` հղում անելով Թրամփին մոտ կանգնած իր աղբյուրներին: Գրում է Russian.rt.com-ը:

Պարբերականի աղբյուրների խոսքով` նմանատիպ ռազմավարությունը թուլ կտա հավասարակշռել Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու Թրամփի «հակասական երդումները»:

«Եթե գոյություն ունի որևէ սեպ, որը կարելի է խրել Ռուսաստանի և Իրանի միջև, մենք պատրաստ ենք այն ուսումնասիրել», - պարբերականը մեջբերում է աղբյուրներից մեկի խոսքերը:

ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի ներկայացուցիչը նաև հայտնել է, որ Վաշինգթոնը «դատարակ պատրանքներ» չունի Մոսկվայի և ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում:

Ընդ որում` նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանին իր գոյատևման համար սպառնալիք է համարում, որը համեմատելի է ԽՍՀՄ-ի հետ, այդիսկ պատճառով Դոնալդ Թրամփը մտադիր է առաջին հերթին կենտրոնոնալ Իրանին զսպելու խնդրի վրա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դոնալդ Թրամփն Իրանին աշխարհում թիվ մեկ ահաբեկչական երկիր էր անվանել և Բարաք Օբամային մեղադրել այդ երկրի հետ համաձայնության համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: