Հայերեն   English   Русский  

​Ձեր երազանքների աշխատանքը


Դիմեք փորձառու շոկոլադ համտեսողի աշխատանքի համար


  
դիտումներ: 749

«Մոնդելեզ Ինթրնեյշնլը», որը շոկոլադ է պատրաստում տարբեր ապրանքանիշների, այդ թվում նաև Քադբրիի, Միլկայի, Պրիցի և Օրեոյի համար, հավաքագրում է աշխատողների, որոնք կաշխատեն որպես շոկոլադի և կակաո պարունակող ըմպելիքների համտեսողներ: Հետաքրքրված թեկնածուները պետք է կարողանան համտեսել շոկոլադ և կակաոյով ըմպելիքների տեսականին և, իհարկե, հայտնել օբյեկտիվ ու ազնիվ կարծիք:

Եթե գտնում եք, որ այս աշխատանքը լիովին համապատասխանում է Ձեզ, ապա իմացեք, որ այն կես դրույքվ աշխատանք է և կխլի ձեզնից միայն 7 ու կես ժամ յուրաքանչյուր շաբաթ: Հաջողակ հայտատուն աշխատելու է 11 հոգուց բաղկացած քննարկող խմբի հետ՝ կիսելով իր կարծիքը և համաձայնության գալով ճաշակի հարցում:Աշխատանքի հայտարարության մեջ նշվում է, որ շոկալադ համտեսողները Մոնդելեզի հաջողության բանալիներն են, որոնց շնորհիվ կազմակերպությունը տրամադրում է կատարյալ արտադրանք ամբողջ աշխարհում:

Պահանջվող որակավորումները`

1. Հրուշակաղենի հանդեպ կիրք և պատրաստակամություն համտեսելու կոկոններ:
2. Ազնվություն՝ կարծիք հայտնելու հարցում:
3. Նոր արտադրանքը փորձելու ցանկություն:
4. Շփվող անհատականություն, ով շատ լավ հարաբերություններ կկառուցի խմբում:
5. Անգլերենի տիրապետում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: