Բժիշկները կնոջ գլխից դուրս են բերել կենդանի խավարասերի
դիտումներ: 1939
42-ամյա հնդիկ կինն արթնացել է քնից՝ քթի ներսւմ զգալով «ինչ-որ շարժվող երևույթ»:
Նա մտածել է, թե պարզապես հարբուխի հետևանքն է: Սակայն շարժումը ավելի ու ավելի զգալի է դարձել: Առավոտյան կինը շտապել է հիվանդանոց:
Մի քանի բուժհաստատությունների աշխատակիցներին չի հաջողվել պարզել կնոջ անհանգստության իրական պատճառը: Միայն երրորդ հիվանդանոցում կնոջ գլուխը սկանավորել են և նկատել են օտար մարմին, որը «կարող է լինել շարժվող»:
45 րոպե տևած գործողություններից հետո բժիշկները դուրս են բերել դեռևս ողջ խավարասերի:
«Եթե այն մնար գլխի մեջ ավելի երկար, ապա կսատկեր և հիվանդի մոտ կզարգանար վարակ, որն էլ կարող էր տարածվել են ուղեղի վրա», - նշել է բժիշկը: