Հայերեն   English   Русский  

Դոնալդ Թրամփն ափսոսում է Սփայսերին Սպիտակ տան մամուլի քարտուղար նշանակելու համար


  
դիտումներ: 372

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված է Շոն Սփայսերին Սպիտան տան մամուլի քարտուղարի պաշտոնում ընտրելու համար: Այդ մասին հայտնում է CNN հեռուստաընկերությունը` հղում անելով իր տեղեկատվական աղբյուրներին: Գրում է Russian.rt.com-ը:

Թրամփը դժգոհ է Սփայսերի աշխատանքից, որի պաշտոնն ամենատեսանելին է վարչակազմում նախագահից հետո:

Հաղորդվել է, որ Սփայսերի թեկնածությունը երաշխավորել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռայնս Պրիբասը:

«Թրամփը դեմ է գնացել իր ինտուիցիային այդ ընտրության հարցում և դժգոհ է Պրիբասի խորհրդից», - հայտարարել է աղբյուրը:

Հեռոիւստաընկերության տվյալներով` ԱՄՆ-ի նախագահը թեկնածու է փնտրում հաղորդակցությունների գծով տնօրենի պաշտոնի համար, որը ևս Սփայսերն է զբաղեցնում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: