Հայերեն   English   Русский  

Չեմ հասկանում՝ ինչ եմ սխալ արել. Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է երկրպագուների մեղադրանքներին


  
դիտումներ: 415

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է Դորտմունդի «Բորուսիայի» երկրպագուների մեղադրանքներին, ըստ որոնց, գումարի համար է տեղափոխվել անգլիական ակումբ:

«Չեմ կարող հասկանալ, թե ինչն եմ սխալ արել։ Եթե ես մտածեի միայն փողի մասին, ապա Դոնեցկի «Շախտյորից» կտեղափոխվեի ոչ թե «Բորուսիա», այլ «Անժի»։ Սակայն դա պետք չէ ինձ։ Ես ցանկանում էի շարունակել առաջադիմել»,- հայտարարել է Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը 2013-ին Դոնեցկի «Շախտյորից» տեղափոխվել էր Դորտմունդի «Բորուսիա», իսկ 2016 թվականի ամռանը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: