Հայերեն   English   Русский  

​Charlie Hebdo շաբաթաթերթը Անգելա Մերկելի ծաղրանկարն է պատկերել. Լուսանկար


  
դիտումներ: 649

Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի գերմանական տարբերակը շապիկի վրա Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի ծաղրանկարն է պատկերել, որի ձեռքում ԳԴՀ-ի Սոցիալա-դեմոկրատական կուսակցությունից կանցլերի թեկնածու առաջադրված Մարտին Շուլցի կտրված գլուխն է: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես գրում է Bild լրատվական գործակալությունը` հղում անելով Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի գերմանական տարբերակի խմբագրությանը, շապիկի աջ հատվածում գրվածքը (Spigel-ի ընթերցողները կորցրել են իրենց) Համբուրգի գործընկերների նկատմամբ ընդամենը հարգանքի նշան է:

Ավելի վաղ Der Spiegel ամսագրի շապիկին հայտնվել էր Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարը, որի ձեռքին էր Ազատության արձանի կտրված գլուխը:

Մերկել-Շուլց





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: