Հայերեն   English   Русский  

​Սպիտակ տունը մեկնաբանել է հակառուսական պատժամիջոցների չեղարկման հնարավորությունը


  
դիտումներ: 443

Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը ճեպազրույցի ընթացքում լրագրողներին հայտարարել է, որ Ղրիմի հարցով հակառուսական պատժամիջոցների չեղարկման մասին խոսք չի կարող գնալ: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք գործ ունենք պատժամիջոցների երկու փաթեթի հետ: Մեկը կապված է Ղրիմի հետ: Կարծում եմ, որ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին շատ հստակ արտահայտվել է այդ հարցով` քանի դեռ Ռուսաստանը չի լքել Ղրիմը, խոսքն այդ պատժամիջոցների մասին չէ: Իսկ ինչ վերաբերում է մյուս պատժամիջոցներին, ես չեմ ցանկանում օրինագծից առաջ անցնել», - հայտարարել է Սփայսերը:

Նա նաև չի մեկնաբանել ավելի վաղ Կոնգրեսի քննարկմանը ներկայացված օրինագիծը, որը սահմանափակում է ԱՄՆ-ի նախագահի հնարավորությունները հակառուսական պատժամիջոցները միակողմանի չեղարկելու հարցում:

Ղրիմը ռուսական տարածաշրջան դարձել է 2014թ. մարտին անցկացված հանրաքվեից հետո, որի ընթացքում թերակղզու բնակիչների մեծամասնությունը կողմ արտահայտվեց Ռուսաստանին միանալուն:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: